Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը բացառում է երկրի արևելյան շրջաններում անկախության զինված կողմնակիցների հետ երկխոսության հնարավորությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Բանակցություններ նրանց հետ, ով գործում է անզեն, ըստ Ավակովի, հնարավոր է:
«Այս կոնֆլիկտի հանգուցալուծման հեռանկար կա, այն տեսանելի է: Նրանց համար, որոնք եկել են զենքը ձեռքին, ոչնչացում՝ առանց բանակցությունների, նրանց համար, որոնք մտածում են այլ կերպ՝ բանակցություններ»,- հայտարարել է Ավակովը մինչ Ուկրաինայի նոր նախագահի երդմնակալության արարողությունն սկսելը:










































