Արգենտինայի փոխնախագահ Ամադո Բուդուին կքննեն կոռուպցիայի գործով: Ինչպես վճռել է դատարանը, հարցաքննությունը կանցնի փակ դռների հետևում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով երկրի իրավական տեղեկատվության կենտրոնին:
Ավելի վաղ անձամբ երկրի փոխնախագահը խնդրում էր, որ հունիսի 9-ին կայանալիք իր հարցաքննությունը հեռարձակվի ուղիղ եթերով բոլոր ազգային հեռուստաալիքներով:
Խոսքն, այսպես կոչված, Ciccone գործի մասին է, որի հետաքննությունը սկսվել է դեռ մի քանի տարի առաջ:
Ըստ մեղադրական կողմի՝ Բուդուն, լինելով երկրի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, ծանոթներից մեկին պատկանող The Old Fund կազմակերպությանն օգնել է գնել երկրում խոշորագույն մասնավոր Ciccone տպարանը:











































