Վրաստանի Զուգդիդ շրջանում գրանցվել է զանգվածային թունավորման դեպք: Նարազենի գյուղի 40 բնակիչներ տեղափոխվել են շրջանային հիվանդանոց: Այս մասին Frontnews-ի թղթակցին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում:
Գերատեսչության մամլո ծառայության տեղեկությամբ՝ հիվանդներին ստույգ ախտորոշում կարվի ավելի ուշ: Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում են Նարազենի գյուղի բնակիչները, թունավորվածների թիվը զգալիորեն մեծ է՝ մոտ 250 մարդ: Երեկ սննդային թունավորումով հոսպիտալացվել է նաև Խոբիի 5 բնակիչ: Նախնական տեղեկություններով՝ նրանք բոլորը ներկա են եղել հիշատակի ճաշի և մի քանի ժամ հետո իրենց վատ են զգացել:










































