Այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը, Հայաստանի հետ նոր գործընթաց սկսելուց առաջ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը»,- ասել էՇվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը՝ պատասխանելով «Ազատության» հարցին այն մասին, թե ինչպիսի՞ն են լինելու Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունները:
Բիլդտի խոսքով՝ պետք է հստակեցվի, թե դեպի ո՞ւր է ուզում գնալ Հայաստանը, ո՞րն է Հայաստանի ընտրությունը:
«Մենք, իհարկե, ուզում ենք շարունակել հարաբերությունները Հայաստանի հետ այս նոր ի հայտ եկած հանգամանքների պարագայում, այս հարցում կասկած չկա: Միևնույն ժամանակ ինչ-որ առումով տարօրինակ էր, որ մի քանի տարի մի պայմանագրի շուրջ բանակցելուց հետո ամեն ինչ հակառակ ուղղությամբ ընթացավ ընդամենը 24 ժամվա ընթացքում»,- ասել է Բիլտը:
Շվեդիայի արտգործնախարարը հավելեց, որ Մաքսային միությունը, որին Հայաստանը ցանկանում է անդամակցել, ավելի քիչ հնարավորություններ է առաջարկում ազատ առևտրի համար:
«Այնտեղ բավական մեծ մաքսատուրքեր են գործում, որը երկրի տնտեսական քաղաքականության վրա որոշակի սահմանափակումներ է դնում: Բայց ընտրությունը Հայաստանինն է»,- ասել է Բիլտը:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կաքէջում










































