ԱՄՆ-ում դաշնային դատարանը չեղյալ է հայտարարել Վիսկոնսին նահանգում միասեռ ամուսնությունների արգելքը՝ այն հայտարարելով ոչ սահմանադրական: Այս մասին գրում է BBC-ն:
Գործի նման ելքին պատրաստ որոշ միասեռ զույգեր շատ արագ ամուսնության գրանցման դիմում են ներկայացրել՝ մտավախություն ունենալով, որ արգելքի չեղյալ հայտարարման հակառակորդները առաջիկայում կբողոքարկեն վճիռը:










































