Ամերիկյան General Motors ընկերությունը հայտարարել է հյուսիսամերիկյան շուկայից ավելի քան 100 հազար ավտոմեքենաներ հետ կանչելու մասին՝ տարբեր թերությունների պատճառով: Այս մասին գրում է Reuters-ը:
Հետկանչը տարածվում է 2012-ի արտադրության մոտ 36 հազար Buick Verano, Chevrolet Sonic, Chevrlolet Camaro սեդանների վրա՝ անվտանգության բարձիկների հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով:
Հետ են կանչվում նաև 2014-ի արտադրության 76 հազար Chevrolet Tahoe,Cehvrolet Suburban, GMC Yukon, Chevrolet Silverado, GMS Sierra մոդելներ՝ ձայնային ազդանշանի խնդիրների պատճառով:










































