Friday, 24 07 2026
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների

Ո՞րն է ՀՀ իշխանությունների անելիքը, որ հրադադարի պայմաններում զոհեր չտանք. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սահմանին և առհասարակ բանակում զոհերի մասին գույժը վերջին շրջանում լրահոսում հայտնվում է պատերազմական շրջանին բնորոշ հաճախականությամբ: Եվ եթե այն հանրության շրջանում տագնապ է ստեղծում և պատերազմը վերսկսվելու անհանգստություն, վախ, ապա պաշտպանության համակարգի պատասխանատուներին ու իշխանություններին ընդամենը ստիպում է հակառակորդին ուղղված հայտարարություն-ակնարկներ անել մեր բանակի մարտունակության մասին:

Նախօրեին հայ-ադրբեջանական սահմանագոտու Երասխի հատվածում՝ Նախիջևանի հետ սահմանին Անդրանիկ Եղոյանի և Բորիս Գասպարյանի զոհվելու գույժն ահաբեկել էր մարդկանց, իսկ իշխանություններին հերթական անգամ շանս ընձեռել հակառակորդի ուղղությամբ ճոռոմաբանելու, մինչդեռ խնդրի այս ընթացքը, ըստ վերլուծաբանների, իշխանությունների արտաքին դիվանագիտական ձախողումների հետևանքն է: Ադրբեջանական կողմի ոտնձգությունը զուգադիպեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի Հայաստանում գտնվելու հետ: Երեկ Սեյրան Օհանյանը հանդիպել էր դեսպանին ու հորդորել իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ «իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ»: Դեսպան Կասպրչիկն էլ հայտնել է իր մտահոգությունը և խոստացել քայլեր ձեռնարկել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ: Մինչ Կասպրչիկը քայլեր կձեռնարկի, վերլուծաբաններն ու երկրի պաշտպանության համար կռիվ տված ազատամարտիկները վերլուծում են իրավիճակը:

«Պատճառն այն է, որ իշխանությունները չկարողացան կազմակերպել այնպիսի պատնեշ անվտանգության համար, որ հակառակո8դը չկարողանար ոտնձգություններ անել, մենք պարտավոր էինք առաջին հերթին սա ապահովել, ոչ թե 20 հարկանի սեփական դղյակներ սարքել: Սա բացթողումներց մեկն է, որի առջև կանգնած ենք»,-ասում է ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, նշելով, որ պատնեշ ասելով՝ նկատի ունի և ֆիզիկական, և հոգեբանական իմաստով: Ըստ նրա, պետք է ուժեղ լիներ նաև ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, որ զոհերի մասին լուրերը համընդհանուր տագնապի տեղիք չտային ու մարդկանց այդպես չահաբեկեին, մարդիկ պատրաստ լինեին ցանկացած պահի հանուն պետության պաշտպանության համախմբվել, ոչ թե փախչելու ելքեր փնտրել: Երևանին այդքան մոտ սահմանագծից հնչող կրակոցների մասով ասաց, որ դա վկայում է Ադրբեջանին Թուրքիայի անթաքույց աջակցության մասին:

Ո՞րն է ՀՀ իշխանությունների անելիքը, որ զոհեր չտանք հրադադարի պայմաններում, կամ այս թնջուկի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն: «Առաջին հերթին այս մարդիկ չպիտի ղեկավարեն երկիրը, պետք է հայրենասերներ լինեն, ազնիվ, եթե այսպես լինի, հավատացե՛ք, հայ ժողովուրդը կարճ ժամանակամիջոցում կհամախմբվի, կվստահի իշխանությանը, և լուծում կգտնեն: Պետք է լինի այնպես, որ ՀՀ քաղաքացին իրեն զգա այս երկրի տերը, զգա պաշտպանված և պատրաստ լինի իր երեխաների հետ այս երկրի պաշտպանությանը լծվելուն»:

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում