Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմանի պետական հարաբերությունների հարցեր՝ շեշտը դնելով հարաբերությունների խորացման վրա: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Արսենի Յացենյուկին Ուկրաինայում անցկացված հաջող նախագահական ընտրությունների կապակցությամբ:
Հանդիպմանը խոսք է գնացել եվրաինտեգրման գործընթացի մասին:
Ինչպես նկատել է Վրաստանի նախագահը, այդ ուղին պարտադիր պետք է շարունակվի այն բանի համար, որ Ուկրաինան զբաղեցնի իր արժանի տեղը մեծ եվրոպական ընտանիքում:
Գեորգի Մարգվելաշվիլին ու Արսենի Յացենյուկը պայմանավորվել են, որ ակտիվ համագործակցելու են խորացնելու համար երկու երկրների միջև հարաբերությունները:










































