Ռուսաստանին ցուցադրաբար չեն հրավիրել խոշոր արդյունաբերական տերությունների առաջնորդների նիստին, սակայն ակնհայտ է, որ Մոսկվայի նկատմամբ Ղրիմի միացման հետևանքով միջազգային «սառնությունը» սկսել է անհետանալ: Այս մասին գրում է The Washington Post-ը: Պարբերականը ենթադրում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և G7-ի առաջնորդները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության «ձիթենու ճյուղ» են առաջարկել:
«Մեծ յոթնյակը» հայտարարել է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին, սակայն ներկա դրությամբ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը դադարեցված է: Այս հանգամանքն «ակնհայտ թեթևություն է պարգևել եվրոպական երկրներին»:











































