«Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար»,- այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նախօրեին ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածին:
Ի պատասխան Panorama.am-ի հարցին, թե արդյոք ծանոթացե՞լ է Տեր-Պետրոսյանի հոդվածին և ինչպե՞ս կմեկնաբանի այն, Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասել է. «Այո, ինձ զեկուցել են այդ մասին: Մաղձ, նենգություն, մաղձ ու կրկին մաղձ: Մարդիկ իրենց կյանքում մեծությունների, սիմվոլների կարիք ունեն, միթե՞ կարելի է այդքան իջեցնել պաշտոնաթող նախագահի ինստիտուտը:
Ժողովուրդը նման դեպքերում ասում է` աղվեսն իր պոչն է վկա բերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում, որ սեփական մանր շահերը առաջ տանի»:
Մանրամասները՝ Panorama.am-ում










































