ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը բացառել է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իր նշանակման հնարավորությունը՝ հայտնում է Reuters-ը:
«Ես թեկնածու չեմ (Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի)՝ այն պարզ պատճառով, որ ես աշխատանք ունեմ: Այդ աշխատանքը ես համարում եմ բավական կարևոր: Մեծ Բրիտանիան ժամանակին ինձ աջակցեց այդ հարցում, ես պետք է անեմ այդ աշխատանքը և մտադիր եմ ավարտել, ինչպես ասում է կրտսեր որդիս՝ մամ, երբ դու ինչ-որ բան սկսում ես, պետք է ավարտես դա»,- Լոնդոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լագարդը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարի հնարավոր թեկնածուների շարքում նշվում էր Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերի անունը, որի թեկնածությունն այդ պաշտոնում աջակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:











































