Կինոգործակալները, որոնք ներկա են եղել Կաննի կինոփառատոնում, փորձել են վաճառել մի քանի գոյություն չունեցող նախագծեր, որոնցում իբր համաձայնել է ընդգրկվել ամերիկացի դերասան Նիքոլաս Քեյջը:
Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը փառատոնում հայտարարվել էին Քեյջի մասնակցությամբ կես դյուժին ֆիլմեր:
Ավելի ուշ պարզվել է, որ Քեյջը հրաժարվել է մասնակցել որոշ ֆիլմերից: Մասնավորապես, դերասանը հրաժարվել է մասնակցել Ջոն Մակտիրնի «Կարմիր ջոկատը» ֆիլմի նկարահանումներին:
Դերասանի անունն օգտագործվել է «5 րոպե կյանքի համար» ֆիլմի գովազդի համար: Մյուս ֆիլմը՝ «Մութ ուղին», նույնպես կեղծ է եղել:












































