Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում: Այս մասին ինչպես հաղորդում է ադրբեհայտարարել է Ռուասատնի ԱԳՆ մամուլի խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում: 2013թ. երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը կազմել է 3.5 մլրդ ԱՄՆ դոլար: Դա 4 տոկոսով ավելին է, քան 2012թ.: Ռուսաստանի արտահանման ծավալը կազմել է 3 մլրդ, ներմուծմանը՝ 640 մլն դոլար: Ադրբեջանում գործում է ավելի քան 500 ռուսական ընկերություն»,- ասել է Լուկաշևիչը՝ հավելելով, որ հունիսի 17-18-ին Ռուսաստանի արտգործնախարարը կմեկնի Բաքու:








































