Մադրիդի «Ատլետիկո»-ն հետաքրքրվում է Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով:
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի գործող չեմպիոնը պատրաստ է 25 մլն եվրո վճարել հարձակվողի տրանսֆերի դիմաց:
«Ատլետիկո»-ից արդեն պաշտոնապես հեռացել է Դավիդ Վիլյան, իսկ Դիեգո Կոստան, ամենայն հավանականությամբ, կհետևի Վիլյայի օրինակին:
Հիշեցնենք, որ Լուկակուի տրանսֆերը պատկանում է «Չելսի»-ին: Դա կարող է հեշտացնել բելգիացու տեղափոխությունը Մադրիդ, քանի որ Դիեգո Կոստան մոտ է «Ատլետիկո»-ից «Չելսի» տեղափոխությանը:








































