Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի րոպե շփվել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հաղորդում է Reuters-ը: Զրույցը տեղի է ունեցել Նորմանդիայում՝ պաշտոնական նախաճաշից առաջ՝ նախքան ընդհանուր լուսանկարվելը:
Այնուամենայնիվ, երկու երկրների առաջնորդները լուսանկարվելիս կանգնել են հակառակ կողմերում:
Ավելի վաղ Ռուսասատնի նախագահը հայտարարել էր, որ չի պատրաստվում խուսափել Պորոշենկոյի հետ հանդիպումից և պատրաստ է համագործակցել Կիևի հետ:










































