Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Բա ում հաշվին, եթե ոչ՝ սպառողի. Էներգետիկայի փոխնախարարը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը: Լրագրողները նրան հիշեցրին, որ որոշ ժամանակ առաջ հերքել էր սակագնի բարձրացման մասին լուրերը: «Ես չեմ հերքել, ընդամենը պատասխանել եմ հարցին՝ մեր մոտ տենց քննարկումներ կան, թե չէ: Ես ասել եմ, որ մեր մոտ նման քննարկումներ չկան: Առաջին հերթին՝ բաշխիչ ցանցը դիմել էր հանձնաժողով՝ իր ֆինանսական վիճակի վերաբերյալ, առաջարկությամբ՝ որպեսզի վիճակը լավացվի, պետք է վերանայվի իր սակագնային մարժան, մնացածը կայքում տեղադրված է: Ճիշտ թիվը չեմ ասի, շուրջ չորս դրամի մասին է խոսքը»,- ասաց նա:

Գալստյանի խոսքով՝ այստեղ բալանսավորված պետք է լինի լուծումը, թեպետ լավ կլիներ՝ սակագները ոչ թե աճեին, այլ նվազեին . դա լավագույն տարբերակը կլիներ: Փոխնախարարը նշեց, թե այդ սակագների որոշմանը և սպառողների տեսանկյունից է պետք նայել, և շուկայի տեսանկյունից՝ համապատասխան աշխատանքներ են կատարվում, շահագործման ծախսեր, նյութեր, սարքավորումներ են առնում, ամեն ինչն արժեք ունի, ժամանակի ընթացոքւմ ծառայությունների, նյութերի արժեքը նույնպես փոխվում է: «Բայց սպառողի՞ հաշվին»,- լրագրողի դիտարկմանը նա արձագանքեց. «Բա ու՞մ հաշվին»:

Երբ նրան լրագրողներն ասացին, որ պետք է սակագների բարձրացման ժամանակ պետության կողմից փոխհատուցել հավելյալ գումարը, նա նշեց. «Ի՞նչ տարբերություն, եթե բյուջեի հաշվին է, էլի բյուջեն ումն ա, էլի մերն ա, ի՞նչ տարբերություն: Իհարկե, սոցիալական խնդիրներ կան, դրա համար ասում եմ՝ հանձնաժողովը երբ որոշում է ընդունում, բալանսավորված է նայում՝ և սոցիալական հարցերը, և հնարավորությունները, նա հաշվի չի կարող չնստել համակարգում, շուկայում գործող այդ ընկերույունների վիճակի հետ: Աա է վիճակը, երկար տարիներ սակագինը չի վերանայվել, երկար տարիներ չեն ձեռք տվել, անցած տարի պարտադրված էդ բանը արեցինք, հիմա փաստորեն իրավիճակը ստեղծվեց՝ էն, ինչ-որ ստեղծվեց, սա պայմանավորված է ոչ միայն նրանով, ինչ ես ասեցի, այլև էն իրավիճակով, որ ստեղծվեց՝ ռեժիմային հարցեր, ջրի պակասություն, մեզ մոտ միջինացված գնման սակագինը ձևավորվում է տարբեր տեսակի արտադրանքից»,- ասաց նա:

Դիտարկումը, թե խոսքն այստեղ գերշահույթով աշխատող կազմակերպության մասին է՝ հունից հանեց փոխնախարարին: «Որտեղի՞ց եք դուք վերցրել»,- ասաց նա, ապա խորհուրդ տվեց լրջորեն ուսումնասիրել այդ կազմակերպության մասին ներկայացված տվյալները, նոր պնդումներ անել նրա՝ գերշահույթով աշխատելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում