«Գահերի խաղը» սերիալը պաշտոնապես ճանաչվել է HBO հեռուստաալիքի պատմության մեջ ամենահայտնի սերիալը, գրում է Variety-ն:
«Գահերի խաղը» սերիալի ամեն դրվագ միջին հաշվով նայում է 18,4 մլն մարդ, ինչը թույլ է տալիս ֆենթըզի նախագծին HBO-ի վարկանիշից հետ մղել «Սոպրանոյի կլանը» սերիալը:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2002-ին, երբ «Սոպրանոյի կլանի» հանդիսատեսի թիվը հասել էր 18,2 մլն-ի:












































