Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը կզբաղվի ներգաղթյալների մասին ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով՝ գրում է The Hollywood Reporter-ը:
Նոր ֆիլմում գլխավոր դերը կկատարի Լուպիտա Նիոնգոն, որն «Օսկարի» էր արժանացել «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում՝ «12 տարվա ստրկություն» ֆիլմում:
Ներգաղթյալների մասին ֆիլմը կնկարահանվի գրող Չիմանանդա Նգոզիի «Ամերիկանա» վեպի հիման վրա:
Գիրքը 2 երիտասարդ նիգերիացիների սիրո մասին է: Այս վեպը 2013թ. արժանացել է ԱՄՆ Ազգային գրական մրցանակի, ինչպես նաև The New York Times-ի կողմից ճանաչվել 2013-ի 10 լավագույն գրքերից մեկը:











































