Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Պատերազմը մոտենում է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սահմանին հնչած կրակոցների ու 18-20 տարեկանների մահվան դեպքերի մասին լուրերը մենք ստանում ենք այնպես, կարծես պատերազմը 1994-ին չի էլ դադարել: Սակայն եթե մինչ օրս զոհերի ու բախումների մասին լուրերը գալիս էին Ղարաբաղից, երեկ ռազմաճակատի գիծն անսովոր «մոտեցավ» մեզ: Կրակոցների օջախը Երասխն էր, իսկ զոհված պատանիները Երասխի զորամասում էին ծառայում՝ Արարատի մարզում: Երևանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու: Օրը ցերեկով՝ ժամը 3-4-ի հատվածում հակառակորդը կրակահերթերով ապակայունացրել է իրավիճակը: Այնպես, որ երեկ անգամ Երասխի բնակչության տեղահանման մասին էին խոսում: Երեկոյան արդեն ամեն ինչ խաղաղ էր, բայց ըստ պաշտոնական տեղեկատվության, երկու երիտասարդ է զոհվել՝ 1988 թ. ծնված Անդրանիկ Սամվելի Եղոյանը և 1992թ. ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը:

Մեր տեղեկություններով, այդ նույն ժամին կրակահերթեր են հնչել նաև Ղարաբաղում: Այսինքն՝ հակառակորդը միաժամանակյա մարտական գործողություններ է ձեռնարկել: Եվ դա խոսում է այն մասին, որ պատերազմի շունչն առկա է տարածաշրջանում:

Ու որքան էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարի, թե «միջադեպի մանրամասները ճշտվում են, ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ», միևնույն է՝ ոչ այս հերթապահ խոսքերը, ոչ անհաղորդ դեմքով հնչեցված ցավակցությունները, ոչ էլ խաղաղության ու կոնֆլիկտի կարգավորման խոստումները մեզ ոչինչ չեն ասում: Մի բան պարզ է, որ ոչ մեր իշխանություններն են ունակ այս հարցը լուծելու, ոչ Մինսկի խմբի համանախագահների «տուրիստական» այցերն են դրան նպաստում: Իսկ Մաքսային մտնելու գործընթացը ոչ թե անվտանգության երաշխիքներ է ստեղծել, այլ բախումների ու զոհերի քանակն է ավելացրել:

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում