Սիցիլիայից միանձնուհի Քրիստինա Սկուչին առաջին տեղն է գրավել «Իտալիայի ձայնը» մրցույթում: Միանձնուհին բեմ է բարձրացել ավանդական հանդերձանքով և շնորհակալություն հայտնել Աստծուն հաղթանակի համար:
25-ամյա Սկուչիի խոսքերով՝ ինքը մրցույթին մասնակցել է, որպեսզի իրագործի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կամքը՝ եկեղեցին մոտեցնել ժողովրդին:
Միանձնուհու կատարմամբ Ալիսիա Քիսի No One երգը YouTube-ում հավաքել է ավելի քան 50 մլն դիտում:












































