«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավականին ուշադիր է իր անվտանգության ապահովման հարցում։ Կառավարության աշխատակազմը վերջերս 315 հազար դրամ է ծախսել անվտանգության համակարգերի սարքերի վերանորոգման համար։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է կառավարության մուտքի վերահսկման համակարգերին։
Հիշեցնենք, նույն Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ եղած ժամանակ խորհրդարանի ողջ շենքում և բակում տեղադրվեցին տեսախցիկներ։ Դե ինչ արած, սա էլ Աբրահամյան բնավորությունն է։ Նա սիրում է մարդկանց հետևել ու վերահսկել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում











































