Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան կաջակցի Պյոտր Պորոշենկոյին՝ փոխանցում է ТСН-ը: Այդ հայտարարությունը կանցլերն արել է Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ հանդիպման ժամանակ:
Բացի այդ, կանցլերը գովել է ուկրաինացիներին խելամտության համար, ինչը թույլ տվեց առաջնորդ ընտրել առաջին փուլում: «Բեռլինը խաղաղություն է ցանկանում բոլոր ուկրաինացիների համար»,- ասել է Մերկելը:
«Մենք պատրաստ ենք օգնել խոսքով և գործով: Մենք ցանկանում ենք մասնակից դառնալ այն բանին, որպեսզի շուտով բոլոր ուկրաինացիներն ապրեն խաղաղության ու անվտանգության մեջ, և որպեսզի տնտեսական զարգացումն արագանա, որովհետև մարդիկ պետք է տեսնեն ազատության համար իրենց պայքարի արդյունքները, որպեսզի թարմանա ողջ քաղաքական համակարգը»,- հայտարարել է Մերկելը:
Պորոշենկոն իր հերթին ասել է, որ բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի նախաշեմին օգնության ակնկալիք ունի:











































