Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արգենտինայի ազգային հավաքականը «Մունդիալ-2014»-ին ընդառաջ ընկերական հանդիպում էր անցկացրել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ, որում 3:0 հաշվով հաղթանակ էր տարել:
Հանդիպման մեկնարկից առաջ՝ ֆուտբոլիստների ձեռքսեղմումների ժամանակ, Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի ֆուտբոլիստը խոնարհվել է «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկիր, արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի առջև:
Այդ դրվագի տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.






































