Ինչպես հաջողվել է պարզել գիտնականներին՝ ամուսինները, ովքեր իրենց կանանցից քիչ են վաստակում, ավելի բավարարված են իրենց սեռական կյանքով և ավելի երջանիկ են ամուսնության մեջ:
Ուսումնասիրողները պարզել են, որ տղամարդիկ չեն կարող աշխատանքում և ննջարանում միաժամանակ երջանիկ լինել: Հարցումները ցույց են տվել, որ ուժեղ սեռի ներկայացուցիչների 56%-ը, որոնց աշխատավարձերն ավելի քիչ են, քան նրանց կանայք են վաստակում, հայտարարել են, որ բավարարված են իրենց սեքսուալ կյանքով: Միաժամանակ իրենց կանանցից ավելի վաստակող ամուսինների 44%-ը նույն կարծիքին չեն, գրում է Mail Online-ը:
Ուսումնասիրության արդյունքները պետք է պատճառ հանդիսանան, որպեսզի սեռական կյանքը բարելավելու նպատակով երկու սեռերի աշխատավարձերը հավասարեցվեն:
Ուսումնասիրողները 25-ից բարձր տարիքի 1010 տղամարդկանց հարցումներ են ուղղել ամուսնական կյանքի տարբեր ասպեկտների մասին:










































