Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող մրցաշարում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Բարիս Էսենից (Թուրքիա) և միջազգային վարպետ Վիտալի Բերնադսկուց (Ուկրաինա):
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն ունի 3, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը` 2,5-ական միավոր: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:
Ալբենայի մրցաշարն ավարտվելու է հունիսի 9-ին:








































