Marca-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն ու Լիոնել Մեսսին այցելել են Տիտո Վիլանովային՝ մասնագետի մահից 6 օր առաջ: Մեսսին ասել է, որ մտադիր է հեռանալ ակումբից:
Վիլանովան արգենտինացուն համոզել է ետ կանգնել այդ քայլից և շարունակել ելույթը կատալոնական ակումբում: Հանդիպման նախաձեռնողը եղել է հենց Վիլանովան:
Վիլանովայի մահից հետո «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ մասնագետը մինչև կյանքի վերջին վայրկյաններն օգնել է ակումբին:








































