Մարիխուանա ծխելը բացասաբար է ազդում տղամարդկանց սերմնահեղուկի ձևի ու չափերի վրա, պարզել են բրիտանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակված է գիտական Human Reproduction ամսագրում:
Նման եզրակացության նրանք եկել են՝ անցկացնելով հետազոտություն, որին մասնակցել է 2249 տղամարդ:
Միևնույն ժամանակ, ալկոհոլի չարաշահումն ու ծխելը վերոնշյալ ազդեցությունը չեն գործել:
Գիտնականների խոսքով՝ երիտասարդ տղամարդիկ, որոնք շարունակ մարիխուանա են օգտագործում, բեղմնավորման խնդիրների հետ բախվելու ռիսկի են դիմում:










































