Հունիսի 3-ին Քիմ Քարդաշյանը, որը նոր է վերադարձել Քանյե Ուեսթի հետ մեղրամսից, մոր՝ Քրիս Ջենների հետ գնացել է ճաշելու Բևերլի Հիլզում: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
33-ամյա Քիմն այս անգամ սովորական կարճ ու նեղ հագուստների փոխարեն՝ կրել է երկար շրջազգեստ Valentino-ից:
Իսկ մեղրամսի ընթացքում Քիմը Twitter-ի իր էջում գրում էր, որ կարոտել է դստերը, հետո ուրախացել է՝ հասնելով տուն և գրկելով նրան:
Քիմը նաև հերքել է շշուկները, թե Իռլանդիայում Քանյեի կազմակերպած մեղրամիսն իր համար ձանձրալի է եղել, և որ իր խնդրանքով են հետո մեկնել Պրահա: Քարդաշյանը սոցցանցում գրել է. «Իմ մեղրամիսն Իռլանդիայում և Պրահայում ամենաթուլացնող ռոմանտիկ մեղրամիսն էր»:
Նշենք, որ Քիմի մայրը նրա դստերը՝ Նորտին, Իտալիայից տարել է Լոս Անջելես, որպեսզի Քիմը կարողանա նրա հետ մի քանի օր անցկացնել: Զույգին մոտ աղբյուրներից մեկը հայտնել է, որ նրանք մեղրամսի ժամանակ ծրագրել են Քիմի երկրորդ հղիությունը:












































