Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան գիտի, թե ինչպես պետք է խաղա իր թիմը, որպեսզի աշխարհի 2014 թվականի չեմպիոն դառնա: Այդ կապակցությամբ ֆուտբոլիստը մտաբերել է Մադրիդի «Ատլետիկո»-ն:
««Ատլետիկո»-ն Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճեց, քանի որ թիմը գոլեր չէր բաց թողել: Եթե հետևենք այդ թիմի օրինակին, ապա կարող ենք հաջողության հասնել:
Մեր մարզիչը` Լուիս Ֆելիպե Սկոլարին ֆուտբոլիստներին խնդրում է ավելի մեծ ուշադրություն դարձնել պաշտպանության գծին: Եթե գոլեր բաց չթողնենք, ապա 1:0 հաշվով հաղթանակները շատ հավանական են: Ես հաշվի եմ առնում մեր թիմի հարձակվողների մակարդակը»,- Marca-ն մեջբերում է Սիլվայի խոսքերը:








































