ԼՂՀ-ում ընդունելության միասնական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 760 դիմորդ: «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի ԳԹԿ տնօրեն Յուրա Քարամյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը նվազել է. «Անցած տարի 944 դիմորդ ենք ունեցել: Նազման պատճառը պարզ է՝ շրջանավարտներրի թվով է պայմանավորոված»:
Յ. Քարամյանը մանրամասնեց՝ դիմորդները հիմնականում դիմում են իրավագիտության, տնտեսագիտական ֆակուլտետներ, փոխարենը բնագիտական հոսք դիմողների թիվը քիչ է:
Ստեփանակերտում քննական 5 կենտրոն կա: «Քննական կենտրոնները համապատասախանորեն հարդարված են, տեսախցիկներով, խլացուցիչներով, մոնիթորներով կահավորված, հարդրաման հետ կապված որևէ խնդիր չկա», ասաց Յուրա Քարամյանը:
ԼՂՀ ԳԹԿ տնօրենից «Առաջին լրատվական»-ը նաև հետաքրքրվեց «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկայի՝ արդեն անցկացված միասնական քննություններից: «Կենսաբանություն » առարկայից հայտագրված է եղել 73 դիմորդ, 3-ը բացակայել են, «Աշխարհագրություն» առարկայից՝ 15, բացակայել է 1-ը, «Ընդհանուր պատմությունից» եղել է 7 դիմորդ, բացակայող չի եղել»,- ասաց Յ. Քարամյանը՝ հավելելով, որ քննություններն անցել է առանց կարգի խախտումների և միջադեպերի, «քննական սենյակներից հեռացվող դիմորդներ չեն եղել: Դիմորդները գալիս են, հանգիստ գրում ու գնում են, աժիոտաժ չկա: Ծնողներն էլ մոնիթորից են հետևում, միայն այդ օրվա հուզմունքն է առկա»:
Վաղը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը ԼՂՀ-ում կմասնակցի 499 դիմորդ.: «Վաղվա համար ամեն ինչ պատրաստ է»,- եզրափակեց Յուրա Քարամյանը:







































