Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը քննադատել է Microsoft կորպորացիայի Windows 8 գործառնական համակարգը, գրում է The Wall Street Journal-ը:
Այդ հարթակի հասցեին բացասական մեկնաբանությունը ցուցադրվել է նախօրեին լուրերի թողարկման ժամանակ:
Մասնավորապես, կասկածի է ենթարկվել Windows 8-ի անվտանգությունը:
Փորձագետները հայտարարել են, որ գործառնական համակարգի ստեղծողը կարող է տվյալներ ստանալ օգտատերերի մասին, այդ թվում՝ հեռախոսահամարների ու բանկային հաշիվներ մասին տեղեկություններ:
Microsoft-ի մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից:










































