The Sun-ի փոխանցմամբ՝ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ը համաձայնել է բրազիլացի հարձակվող Հալկի տրանսֆերը 32.5 մլն եվրոյով (26.5 մլն ֆունտ) վաճառել Լոնդոնի «Արսենալ»-ին:
«Արսենալ»-ն ավելի վաղ առաջարկել էր 20 մլն ֆունտ, սակայն առաջարկը մերժվել էր: Նշվում է, որ Հալկը բուժզննում կանցնի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, իսկ «զինագործներ»-ին կմիանա արդեն «Մունդիալ-2014»-ի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ 27-ամյա բրազիլացին 2012թ. սեպտեմբերին «Պորտու»-ից տեղափոխվել էր «Զենիթ»՝ 40 մլն եվրոյի դիմաց:







































