Բրազիլացի Հենրիկ Օլիվեիրան հետաքրքիր և եզակի ձեռագիր է ներկայացրել քանդակագործության ոլորտում: Նա պատրաստել է հսկա ծառի արմատների խճճված համակարգ, որը կարելի է ուսումնասիրել ներսից: Լաբիրինթոսը պատրաստվել է վերամշակված փայտից: Այս մասին հայտնում է Boredpanda.com-ը:
Transarquitetonica աշխատանքը սկիզբ է առել մետաղական հիմնակմախքից: Փայտի մնացորդները նա հավաքել է հարակից շրջաններից՝ արմատային համակարգի արտաքին շերտի համար: Արդյունքում կարծես ստացված լինեն բնական հսկա ծառի խճճված արմատներ:
Առաջիկայում աշխատանքը ցուցադրության կդրվի Սան Պաուլուի Ժամանակակից արվեստի թանգարանում: Ցուցադրությունը կշարունակվի մինչև նոյեմբերի վերջը:











































