Աշխարհի առաջնության մասնակիցներ Անգլիայի և Էկվադորի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին Մայամիում: Խաղն ավարտվեց ոչ-ոքի`2:2 հաշվով:
Ուեյն Ռունիի և Ռիկի Լամբերտի գոլերին հարավամերիկացիները պատասխանեցին Էներ Վալենսիայի և Միքայել Առոյոյի հարվածներով: 79-րդ րոպեին վիճաբանության համար հեռացվեցին Լուիս Անտոնիո Վալենսիան և Ռահիմ Ստերլինգը:
Ընկերական հանդիպում
Էկվադոր – Անգլիա՝ 2:2
Էներ Վալենսիա (8’), Միքայել Առոյո (70’) – Ուեյն Ռունի (29’), Ռիկի Լամբերտ (51’)








































