Ուկրաինայի աջակցման համար դոնորների համաժողովը կարող է կայանալ 2014-ի աշնանը: Այս մասին գրում է Kommersant-ը՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքական ծառայության աղբյուրին:
Դոնորների համաժողովի կազմակերպման ծրագրերի մասին հունիսի 4-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն:
«Պատրաստվում է հարթակ Ուկրաինային դոնորական օգնություն ցուցաբերելու համար: Մենք պատրաստ ենք հանդիպում գումարել հուլիսի սկզբին դոնորների համակարգման համար և մինչև տարեվերջ՝ դոնորների միազգային համաժողով»,- ասել է նա:
Պարբերականի աղբյուրը նշել է, որ հուլիսյան նախապատրաստական հանդիպումը կանցկացվի Բրյուսելում՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, իսկ համաժողովը կկայանա աշնանը՝ պետությունների ղեկավարների մակարդակով: Երկու միջոցառումներին էլ ԵՄ-ն մտադիր է հրավիրել Ռուսաստանին:











































