Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը կրկին ռասիստական սկանդալի կենտրոնում է. այս անգամ The Sun պարբերականի տրամադրության տակ է հայտնվել տեսագրություն, որում երիտասարդ երգիչը կատարում է ռասիստական երգ:
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է երգիչը երգում իր One Less Lonely Girl երգը՝ girl բառը փոխարինելով արևմտյան աշխարհում սևամորթներին բնութագրող բառով:
Բացի այդ, երգում հիշատակվում է նաև Կու-Կլուկս-Կլանը, որտեղ երգիչը կմտնի, եթե «սպանի իր ընկերուհուն»:












































