«Ժողովուրդ»-ը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի «բեսպրեդել»-ը շարունակվում է: Բանն այն է, որ մայիսի 25-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը ծեծի էր ենթարկել Գոռ և Արթուր Հարությունյաններին: Վերջիններս Գորիսում հայտնի Կուլակի որդիներն են:
Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա, այն է` հանցակազմի բացակայության հիմքով մերժվել է Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եղբորորդու` Էյներ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































