Եվրահանձնաժողովը Եվրամիության երկրների նախարարների խորհրդին խորհուրդ է տալիս 2015թ-ի հունվարի 1-ից Լիտվային Եվրոգոտի ընդունել: Այսպիսով, Լիտվան կդառնա Եվրոգոտու արդեն 19-րդ անդամը: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով կազմակերպության հայտարարությանը:
Խորհուրդը վերջնական որոշումը կընդունի 2014թ-ի հուլիսի առաջին կեսին: Լիտվայի ընդունելու հարցը կքննարկվի հունիսին կայանալիք գագաթնաժողովում: Իր եզրակացությունը պետք է տա Եվրախորհրդարանը:











































