Բեռլինում բացված ցուցահանդեսում, որը կոչվում է «Իրեղեն ապացույցներ. Ուկրաինա և Սիրիա» յուրօրինակ լուսանկարներ են տեղ գտել Սիրիայում և Ուկրաինայում հակամարտության վայրերից: Կազմակերպիչների խոսքերով` «ցուցահանդեսը նպատակ ունի ցույց տալ օբյեկտիվ ճշմարտությունը» երկու երկրների իրադարձությունների մասին` դրանց միջև զուգահեռներ տանելով:
«Հիմնական նպատակն է աշխարհին այնպիսի լուսանկարներ և կերպարներ ցուցադրելը, որոնց ոչ մի տեղ չեն հրապարակվել և թաքցված են հասարակությունից: Ավելի մեծ տպավորություն գործելու համար դրանք համատեղված են լուսանկարներում պատկերված առարկաների հետ: ԵՄ-ն աչք է փակում Սիրիայի և Ուկրաինայի իրադարձությունների վրա` գտնվելով ԱՄՆ-ի ճնշման ներքո»,- ասել է լուսանկարիչ, ցուցահանդեսի տնօրեն Հեսուս Բալեստերոսը:











































