Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակած Պյոտր Պորոշենկոն որոշում կընդունի երկրի արևելքում հնարավոր ռազմական դրություն սահմանելու մասին` խաղաղ կարգավորման ծրագրի հրապարակվելուց հետո, որը տեղի կունենա նրա երդմնակալությունից հետո: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Պորոշենկոյին:
«Այդ սցենարը շատ բաներում կախված կլինի խաղաղարար նախաձեռնությունից, որը կներկայացվի երդմնակալության ժամանակ: Հունիսի 7-ին դա չի լինի, այլ կլինի խաղաղություն, կարգ և օրենքի գերակայություն սահմանելու իմ առաջարկությունը:
Իշխանության ապակենտրոնացումը, համաներումը նրանց համար, ովքեր հանցագործություն չեն գործել, մարդկանց համար իրենց ներկայացուցիչներին ընտրելու հնարավորություն: Եթե այս առաջարկություններն ընդունվեն, մենք կկարողանանք երկխոսություն սկսել, և կարծում եմ, որ յուրահատուկ հնարավորություն կլինի: Իսկ եթե ոչ, Ուկրաինան կպաշտպանի իր քաղաքացիներին»,- ասել է Պորոշենկոն:











































