Thursday, 23 07 2026
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը

«Մունդիալ-2014»-ի երիտասարդ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Բրազիլիայում շուտով մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու են այնպիսի երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք ապագայում զարդարելու են համաշխարհային ֆուտբոլի երկնակամարը: Համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ստուգատեսը այդ ֆուտբոլիստների տաղանդների դրսևորման փայլուն հարթակ է:

Ռուսական Sportbox.ru կայքը ներկայացրել է «Մունդիալ-2014»-ին մասնակցող երիտասադրդ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Դարպասապահ՝

Մատիա Պերին (Իտալիա, 21 տարեկան)

Աշխարհի առաջնության ամենաերիտասարդ դարպասպահներից մեկը դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում: Պերինի համար շատ դժվար կլինի, եթե ոչ անհնարին, տեղ գտնել «սկուադրեաձուրա»-ի հիմնական կազմում, քանի որ այդ տեղը անձեռնմխելի է և պատկանում է Ջիանլուիջի Բուֆոնին: Ի դեպ, Մատիա Պերինին արդեն շատերը համարում եմ Բուֆոնի հետնորդ:

Պաշտպաններ՝

Լյուկ Շոու (Անգլիա, 18 տարեկան)

«Սաութհեմթոն»-ի երիտասարդ պաշտպանի համար շատ թեժ պայքար է ծավալվել անգլիական գրանդ ակումբների միջև: Հավաքականի կազմում Շոուն դեռևս 45 րոպե խաղաժամանակ է ստացել:

Ռաֆաել Վառան (Ֆրանսիա, 21 տարեկան)

Վառանին, թերևս, կարիք չկա ներկայացնելու: «Ռեալ»-ում նրա ֆատաստիկ խաղին բոլորն են ականատես եղել: Վառանը աշխարհի ամենատիտղոսակիր երիտասարդ պաշտպաններից մեկն է: Նա մեծ շանսեր ունի Ֆրանսիայի հավաքականի հիմնական կազմում հանդես գալու համար:

Խոսե Խիմենես (Ուրուգվայ, 19 տարեկան)

Երիտասարդ կենտրոնական պաշտպանը համարվում է ոչ միային իր ազգային հավաքականի, այլը իր թիմի՝ Մադրիդի «Ատլետիկո»-ի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը, սակայն դեռ Խիմենեսը դժվար թե կարողանա հավակնել տեղի հիմնական կազմում:

Մատիա դե Շիլյո (Իտալիա, 21 տարեկան)

«Միլան»-ի երիտասարդ պաշտպանը վստահություն է վայելում Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի կողմից: Դե Շիլյոյի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Կարլո Անչելոտին:

Կիսապաշտպաններ՝

Բերնարդ (Բրազիլիա, 21 տարեկան)

Երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերի համար Դոնեցկի «Շախտյոր»-ը բավական մեծ գումար վճարեց (25 միլիոն եվրո): Բերնարդը Բրազիլիայի հավաքականի ամեներիատասարդ ֆուտբոլիստն է, բայց դա չի նշանակում, որ տաղանադաշտ կիսապաշտպանը պատրաստվում է պահեստայինների նստարանից հետևել իր ավագ ընկերների խաղին:

Գրանիտ Ջակա (Շվեյցարիա, 21 տարեկան)

Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի փլեյմեյքերը իր հաստատուն տեղը ունի Շվեյցարիայի հավաքականի հիմանական կազմում: Ալբանական արմատներով շվեյցարացին փայլուն անցկացրեց «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլը և ամենայն հավանականությմաբ, կփորձի իրեն փայլուն դրսևորել նաև բրազիլական խաղադաշտերում:

Պոլ Պոգբա (Ֆրանսիա, 21 տարեկան)

Պոգբան իր երիտասարդ տարիքում արդեն համարվում է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկը: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: 2013 թվականի աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը «Մունդիալ-2014»-ում կփորձի հերթական անգամ ֆուտբոլային հանրությանը հիացնել իր կառուցողական խաղով:

Ադնան Յանուզայ (Բելգիա, 19 տարեկան)

Դեռևս 1 տարի առաջ այս ֆուտբոլիստը շատ նեղ շրջանակներում էր հայտնի, սակայն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջին թիմում մեկը մյուսի հետևից անցկացրած ֆանտաստիկ հանդիպումները թույլ տվեցին Յանուազային դառնալ երիտասարդ ֆուտբոլիստների մեջ ամենաճանաչվածներից մեկը: Ադնան Յանուզայը հրավարներ էր ստացել մի քանի հավաքականներից, բայց ֆուտբոլիստի ընտրությունը կանգ առավ Բելգիայի ազգային ընտրանու վրա, որի կազմում էլ կմեկնի Բրազիլիա:

Հարձակվողներ՝

Սոն Խին Մին (Հվ. Կորեսա, 21 տարեկան)

Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր աստղը ազգային ընտրանու կազմում իր նորամուտը նշել է 2011 թվականին 18 տարեկան հասակում: Այս «Մունդիալ»-ին ֆուտբոլիստը իր հավաքականի գլխավոր հույսն է և նա ամեն ինչ կանի այդ հույսերը արդարացնելու համար:

Ռոմելու Լուկակու (Բելգիա, 21 տարեկան)

Նայելով այս ֆուտբոլիստին՝ դժվար է հավատալ, որ մայիսին լրացավ նրա 21-րդ տարեդարձը: Բայց ինչ կարող ես ասել, երբ այսքան երիտասարդ տարիքում Լուկակուն ֆուտբոլային հասունություն է դրսևորում: Նրա ֆանտաստիկ խաղը ԱՊԼ-ի այս մրցաշրջանում հիացրեց ֆուտբոլի երկրպագուներին: Լուկակուն, ամենայն հավանականությամբ, այդ բարձր մակարդակը կփորձի պահել նաև «Մունդիալ-2014»-ի խաղերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում