Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը այսօր բժշկական հետազոտության է ենթարկվել Իտալայի հիվանդանոցներից մեկում:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը վնասվածք էր ստացել Ալժիրի հավաքականի դեմ մայիսի 31-ին կայացած ընկերական հանդիպման ժամանակ և չէր կարողացել շարունակել հանդիպումը:
Հետազոտությունից հետո Օզբիլիսի վնասվածքի նախնական ախտորոշումը հաստատվեց. նրա մոտ աջ ծնկի առաջնային հատվածի խաչաձև կապանների վասնավածք է: Այս մասին հաղորդում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ առաջնային հատվածի խաչաձև կապանների վասնավածքը արդեն երրորդ անգամ է կրկնվում Օզբիլիսի մոտ, այդ պատճառով բժիշկները այս պահին որոշել են վիրահատակուն բուժման հատուկ ձև ընտրել, որը անհրաժեշտ է Օզբիլիսին շուտ վերնականգնվելու համար:








































