«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ եղել է նախագահականում և հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ընդ որում, նա նախագահական է մտել ոչ թե շենքի գլխավոր մուտքից, այլ ետնամուտքից: Հ. Մարգարյանն ինքը այսօր մեզ հետ հեռախոսազրույցում չհերքեց այդ լուրը, պարզապես ասաց, թե ինքը հեռախոսով հարցերի չի պատասխանում:
Հիշեցնենք, որ թեև Դաշնակցությունն իրեն ընդդիմադիր է հռչակել, բայց այդ կուսակցության ղեկավարները երբեմն հանդիպում են Ս. Սարգսյանի հետ: Ինքը՝ Հ. Մարգարյանը, մի առիթով մեկնաբանելով այդ հանդիպումները, ասել էր, թե ինչ վատ բան կա, որ իրենք հանդիպում են նախագահին, և որ իրենք հանդիպում ու քննարկում են երկրի հետ կապված հարցերը:
Հիշեցնենք նաև, որ ընդդիմադիր դաշնակցությունն ունի երկու դեսպան, Վահան Հովհաննիսյանը Գերմանիայում, և Հրայր Կարապետյանը Սանկտ Պետերբուրգում:











































