Մադրիդի «Ռեալ»-ի 28-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է Խորվաթիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ նվաճելով երկրի ֆուտբոլային «Օսկար»-ը:
Ընդ որում՝ Մոդրիչը Խորվաթիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել երկրորդ տարին անընդմեջ՝ գերազանցելով Մարիո Մանջուկիչին: Այս մասին գրում է Vecernji List-ը:
2013/14թթ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալ»-ի առանցքային խաղացողներից մեկն էր: Նա թիմին օգնեց նվաճել Իսպանիայի և Չեմպիոնների Լիգայի գավաթները:







































