ԱՄՆ-ը մտադիր է համագործակցել Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթած Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ՝ երկու երկրների ռազմավարական գործընկերության ամրապնդման նպատակով: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարությունում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը ներկայումս շրջագայում է Եվրոպայի երկրներով, ծրագրում է Ալ-Սիսիի հետ զրույց ունենալ արդեն առաջիկա օրերին՝ ասվում է հայտարարության մեջ:
Համաձայն Եգիպտոսի ԿԸՀ տվյալների՝ պաշտպանության նախկին նախարար, պաշտոնաթող ֆելդմարշալ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին մայիսի 26-28-ն անցկացված ընտրություններում հավաքել է 96.91 տոկոս ձայն:











































