Friday, 24 07 2026
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների

Հրանտ Բագրատյանը Հայաստանին ատոմային էներգետիկայից զրկելու վտանգ է տեսնում

Հայաստանի ատոմակայանի փակման պահանջով թղթերը Ադրբեջանի կողմից համառորեն տարվում են, մտցվում Եվրոպական կառույցներ: Հունիսի 4-ին ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին Կառավարության հեղինակած նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Ես մեկ – մեկ նույնիսկ վախենում եմ, որ էս Եվրազեսն էլ դեմ լինի սրան: Ինչի՞ օրինակ պարբերաբար հայտարարություններով չեք պատասխանում: Մենք չենք կարողանում Եվրամիությունում, Եվրանեսթում պայքարել էդ ալիքի, էդ թափի դեմ: Արդեն ընդունված բան ա, որ իբր Հայաստանում խուլիգան ատոմակայան կա, որը Չեռնոբիլի տիպի ա»,- ասաց նա:

Նիստը վարող ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հնչած հարցադրմանն ավելացրեց` ինչու Հայաստանն ակտիվ չէ միջազգային կառույցների հետ այս ոլորտում ինտեգրացիոն գործընթացներում: «Դուք գիտեք` Ադրբեջանը պատրաստվում ա քսան միլիարդ դոլար ներդրում անի Ադրբեջանում նոր ատոմակայան կառուցելու համար: Չե՞ք կարծում, որ մենք էս էներգետիկ միջազգային գործընթացներից դուրս ենք մնում, չենք կարողանում ինտեգրվել լուրջ ծրագրերի կամ ոչ արդյունավետ ենք ինտեգրվում»,- հետաքրքրվեց նա:

Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետկան կոմիտեի նախագահ Աշոտ Մանուչարյանը պատասխանեց, որ դա էներգետիկայի նախարարության իրավասությունն է, իսկ իրենք միայն անվտանգությամ ենք զբաղվում: «Մենք վաղուց ենք համագործակցում մասնագիտացված միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԳԱՏԷ-ի, ինչպես նաև ԱՄՆ, ՌԴ, բոլոր երկրների հետ, որոնք ունեն ատոմակայաններ: Ոչ մի կազմակերպությունում Ադրբեջանը կամ Թուրքիան հարց չեն բարձրացնում, որ պետք է Ատոմակայանը փակվի: Մի փոքր ելույթ ունեցան Ադրբեջանի ներկայացուցիչները, որ Հայաստանի թափոնները տանում են, Ղարաբաղում են թափում, բայց ՄԱԳԱՏԷ-ից անմիջապես տնօրենի մակարդակով արձագանքեցին, որ նրանք հիմարություն են ասում, բոլորը գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ, և նման բան չի կարող լինել»,- ասաց նա` հավելելով, որ ոչ ՄԱԳԱՏԷ-ում, ոչ ԵՄ-ում այդ խնդիրը նրանք չեն բարձրացրել. նման հարցեր միայն ԶԼՄ-ներում են բարձրացնում:

«ԵՄ-ում` կարևորագույն կառույցներից մեկում, անձամբ ես եմ պայքարել: Դուք ասում եք` չէ, ես էլ ասում եմ, որ տենց չի», – արձագանքեց Բագրատյանը: Տեսակետին, թե իրականում հին է մեր ատոմակայանը, և ինչքան էլ անվտանգությունն ապահովեն, մետաղը չեն կարող փոխել, Բագրատյանը պատասխանեց. «Ես դա շատ լավ հասկանում եմ, մետաղը կարող է հոգնել և այլն, բայց համենայն դեպս, ատոմակայանը չի համարվում վտանգավոր, սակայն ես տեսնում եմ վտանգ Հայաստանին զրկել ատոմային էներգետիկայից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում