Եվրոպա ռուսական նավթի արտահանումը դանդաղում է թույլ պահանջարկի պատճառով՝ գրում է The Financial Times-ը: Ինչպես նշում է թերթը, եվրոպական նավթավերամշակող գործարանները կրճատում են արտադրությունը մեծ ծախսերի և աճող մրցակցության պատճառով:
Barclays-ի տվյալներով՝ Բալթյան ծովում արդյունահանված Urals նավթի մատակարարումները հյուսիսարևմտյան Եվրոպա հունիսին ընկել են 18.2 տոկսով՝ ողջ 2013-ի մատակարարումների միջին ծավալի համեմատ, իսկ Միջերկրական ծովի երկրներ Սև ծովում արդյունահանված նավթի արտահանումը նվազել է 10.7 տոկոսով:
Ինչպես հայտարարում են վերլուծաբանները, մատակարարումների նվազումն արտացոլում է Եվրոպայի նավթավերամշակող գործարանների թույլ պահանջարկը: Նշվում է նաև Ասիա ռուսական նավթային արտահանման վերաուղղորդում:
Ռուսաստանի և Արևմուտքի լարված հարաբերությունները, որոնք դիտվում են վերջին ամիսներին Ղրիմի բռնակցման պատճառով, շուկայի որոշ մասնակիցների թույլ են տվել աշխարհաքաղաքական վիճակը կապել նավթի խոշորագույն արտահանողներից մեկի առևտրային հոսքերի փոփոխման հետ՝ ասվում է հոդվածում:











































