Շվեդիայում շարունակվում է չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Արցախի հավաքականը:
Արցախի ընտրանին երկրորդ խաղում երկրորդ պարտությունն է կրել: Այս անգամ մրցակիցը Նիցայի հավաքականն էր, որին Արցախի ընտրանին զիջել է 0:1 հաշվով:
Հիշեցնենք, որ առաջին խաղում թիմը 3:2 հաշվով պարտվել էր Էլան Էնինի հավաքականին:





































