Հանրապետության շուրջ 1800 դիմորդներ հունիսի 3-ին միասնական քննություն հանձնեցին «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:
«Մոտ 1305 դիմորդ քննություն է հանձնել «Կենսաբանություն» առարկայից, «Ընդհանուր պատմությունից»՝ 130 դիմորդ, մոտ 305 դիմորդ՝ «Աշխարհագրություն» առարկայից»,- հստակեցրեց Արա Իսպիրյանը:
«Կենսաբանություն» առարկայից քննություններից բացակայել է 44 դիմորդ, «Ընդհանուր պատմություն» առարկայից՝ 11, «Աշխարհագրություն»-ից՝ 8:
Արա Իսպիրյանը նկատեց. «Բացակա դիմորդներին հնարավորություն կտրվի մասնակցելու լրացուցիչ քննություններին՝ հատուկ տեղեկանքի դեպքում»:
Նախնական տվյալներով՝քննական կենտրոններից հեռացված դիմորդներ չեն եղել: Հունիսի 6-ին կկայանա «» «Հայոց լեզվի և հայ գրականության» միասնական քննությունը. «» «Այն անցկացվելու է բոլոր 34 քննական կենտրոններում»:








































