Ուկրաինական կողմը Մարդու իրավունքների Եվրոպական դատարան Ռուսաստանի դեմ երկու հայց է ներկայացրել` Ղրիմի միացման հետ կապված: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Ղրիմը պետք է Ուկրաինային վերադարձնել:










































